Լևոն Արոնյանը կրկին 5-րդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նոր վարկանիշային աղյուսակում Լևոն Արոնյանը 5-րդ տեղում է:

Օգոստոս ամսի վարկանիշային աղյուսակում Արոնյանն ունի 2792 միավոր, ինչպես որ նախորդ ամսին էր: Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն` Մագնուս Կարլսենը:

Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 62-րդ տեղում Վլադիմիր Հակոբյանն է, 70-րդ տեղում` Գաբրիել Սարգսյանը և 79-րդ տեղում` Սերգեյ Մովսիսյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս