RC-135 երեք ամերիկյան ռազմավարական հետախույզ ինքնաթիռները Բալթիկ ծովում և Հեռավոր Արևելքում մոտեցել են ռուսական սահմաններին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ռազմական ավիացիային հետևող կայքին:
Կայքի տեղեկություններով՝ 64-14844 և 64-14849 հետախույզները, որոնք «Միլդենհոլ» ավիաբազայից մեկնել են Մեծ Բրիտանիայի, թռիչք են կատարել Կալինինգրադի շրջանի սահմանների մետ:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս մեկ հետախույզ ինքնաթիռ մոտեցել է Չուկոտկայի շրջանին: