![](https://armlur.am/wp-content/uploads/2013/11/06//56339.jpg)
Դամասկոսի կենտրոնում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 8, վիրավորվել՝ 50 մարդ, հայտնում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել Խիջազ հրապարակում՝ երկաթուղային ընկերության գրասենյակի հարևանությամբ: Պայթուցիկը տեղադրվել է ահաբեկիչների կողմից, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում: