Ինչո՞ւ եւ ո՞ւմ էր ձեռնտու մեր երկրում նման անկայունություն հաստատել, բռնության, ահաբեկչության այսպիսի մթնոլորտ ստեղծել: Սրանք հարցեր են, որ պատասխաններ կստանան առաջիկայում խորը վերլուծությունների ու հետազոտությունների արդյունքում: Իսկ այսօր պետք է արձանագրենք, որ ունենք վիրավոր Երեւան, հուսահատ ու բարկացած քաղաքացիներ, առավել ագրեսիվացած ոստիկաններ ու արտաքին իմիջը փոշիացրած երկիր:
Ինչո՞ւ սկսվեց
Տարիներ շարունակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները տարբեր ձեւաչափերով պայքարի ճակատներ ձեւավորեցին, խաղաղ անհնազանդության ճանապարհով պայքարում էին երկրում առկա ապօրինությունների դեմ: Սակայն ոչ միայն արդյունքի չհասան, ընդհակառակը՝ ավելացավ քաղբանտարկյալների թիվը Հայաստանում: Արդյունքը եղավ այն, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները զենքերով գրոհեցին ոստիկանության ՊՊԾ գունդը, սպանվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, գերեվարվեցին ոստիկաններ, այդ թվում եւ բարձրաստիճան:
Զինյալները 15 օր շարունակ մնացին գնդի տարածքում՝ խնդրելով հասարակությունից աջակցել իրենց: Ու թեեւ զենքով փոփոխության հասնելու գործելաոճն անընդունելի է, այնուամենայնիվ, եղան մարդիկ, որոնք ճիշտ համարեցին պայքարի այդ ձեւը, բազմահազար քաղաքացիներ հավաքվեցին փողոցում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Թագուհի Թովմասյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան