“Նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում ծեծի ենթարկված Ռազմիկ Մարկոսյանին նոյեմբերի 5-ին Մուրացանի հոսպիտալից տեղափոխել են Կանազի հոսպիտալ։ “Ժողովուրդ”-ի հետ զրույցում այս մասին ասաց զինվորի հայրը՝ Սամվել Մարկոսյանը։ Մեզ հաջողվեց կապ հաստատել Դավիթի հետ։ Վերջինս ասաց, որ ինքն ու Արոն այս պահին գտնվում են Կանազի հոսպիտալում, իսկ Արշակն ու Ռազմիկը՝ ռազմական ոստիկանության մեկուսարանում։ “Արոն այստեղ անկողնային պառկած է։ Մեզ ասել են, որ Արշակի ու Ռազմիկի վիճակը շատ վատ է, իրենք ուզում են դուրս գալ մեկուսարանից, բայց թույլ չեն տալիս, որ վերադառնան հոսպիտալ։ Քրեական գործ են հարուցել միայն Արշակի ու Ռազմիկի դեմ”,-պատմեց Դավիթը՝ նշելով որ ինքը երեկ մեծ աղմուկ է բարձրացրել։ Դավիթի պատմնլով` նա իր հեռախոսը տվել էր հիվանդանոցի քույրերից մեկին, սակայն երբ պահանջել է, քույրը նրան ասել է, թե գողացել են. “Կ
Մանրամասներն՝ այսօրվա համարում