ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ զբաղեցրած պաշտոնից ազատվել է Երևան քաղաքի վարչություն Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։
ArmLur.am-ի այն հարցին, թե ինչով էր դա պայմանավորված ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ պատճառը աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելն է. «Ա.Վաթյանը ազատվել է աշխատանքից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անբավարար օպերատիվ կանխարգեկիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, որի արդյունքում հուլիսի 19-ին տուժել են քաղաքացիներ, ոստիկաններ, նաև միջադեպ է գրանցվել տարածքում նկարահանում կատարող լրագրողի հետ»: