ԴՈՒԲԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ԵՆ ՀԱՆՎԵԼ ՈՍԿԵ ԿՈՇԻԿՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դուբայի Level Shoe District խանութում առաջին անգամ վաճառքի են հանվել իտալացի հայտնի դիզայներ Ալբերտո Մորետիի կանացի և տղամարդկանց 24 կարատանոց ոսկե կոշիկներ: Կոշիկներն ամբողջովին ձեռքի աշխատանք են: Դիզայները որպես հիմք օգտագործել է թավիշը, որի վրա հատուկ մեթոդով նստեցվել է մաքուր ոսկի: Կոշիկների մեկ զույգն արժե 4-5 հազար դոլար: Ակնկալվում է, որ դրանք երեք ամսից վաճառքի կհանվեն նաև այլ երկրներում:




Լրահոս