ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը պատմել է բանակի և նավատորմի համար նոր սերնդի զենիթային հրթիռի փորձարկման մասին, փոխանցում է Ntv-ն:
Խոսքը ռազմածովային նավատորմի և ցամաքային զորքերի ստորաբաժանումների նոր սերնդի հրթիռների մասին է, որոնք մշակվել են «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի կողմից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռոգոզինը:
Այլ մանրամասներ նա չի հայտնել: «Ալմազ-Անթեյ» ընկերությունը ռուսական բանակի համար հակաօդային պաշտպանական միջոցների արտադրման հիմնական մշակողներից է: