ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գյումրի քաղաքում մեկ անգամ հատակագիծ ներկայացվել է, գոյություն ունի քաղաքաշինության եւ ճարտարապետական խորհուրդ, որը հաստատում է այդ հատակագծերը: Հիմա փոփոխման ենթակա են Վանաձորի եւ Գյումրու հատակագծերը, քննարկումներ են ընթանում»:

Սամվել Թադեւոսյան «1-ին լրատվական»

Գյումրու եւ շրջանի համայնքների հատակագծերը ներկայացվել են դեռեւս 10-15 տարի առաջ, եւ մինչ օրս քննարկումնե՞ր են ընթանում: Դրա համար էլ մեր երկրում ոչ մի առաջընթաց չի լինում: Իսկ քաղաքաշինության նախարարը շատ հանգիստ այդ մասին ասում է, կարծես նորմալ է, որ այս պահին հանրապետության երկրորդ եւ երրորդ քաղաքները չունեն հաստատված հատակագիծ, եւ հետեւաբար այդ քաղաքներում ցանկացած կարգի ապօրինի գործողություններ կարող են անել: Իհարկե, նման իրավիճակը հավանաբար ձեռնտու է լամինատ ներկրող բիզնեսմեն-նախարարին, ով երեւի չի կարողանում կենտրոնանալ իր պարտականությունների բարեխիղճ կատարման վրա:




Լրահոս