Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ Գյումրու տարածքային խորհրդի ընդլայնված նիստը: Նիստին ներկա էին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ պատգամավորներ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ, ArmLur.am-ին հայտնեց ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:
Նրա խոսքով, Գյումրու ԲՀԿ խորհուրդը քննարկել է հոկտեմբերի 2-ին Գյումրիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը և միաձայն որոշեց մասնակցել ՏԻՄ ընտրություններին: ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ Գյումրու համամասնական ցուցակը կգլխավորի Վարդևան Գրիգորյանը:
Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարու արդեն իսկ գրել էր, որ ԲՀԿ ցուցակը գլխավորելու է հենց Գրիգորյանը: Հավելենք, որ Գյումրիում առաջին անգամ այս տարի առաջին անգամ քաղաքապետին ուղղակի ընտրությամբ չեն ընտրելու: Գյումրեցիները ընտրելու են ավագանի, որն էլ իր կողմից ընտրելու է քաղաքապետին: