Սերգո Կարապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ղազախստանի դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիմուր Ուրազաևին:

Շնորհավորելով հյուրին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ` նախարարը հույս է հայտնել, որ մեր երկրում նրա առաքելությանընթացքում հայ-ղազախական երկկողմ հարաբերությունները գյուղատնտեսության ոլորտում կդառնան առավել ակտիվ և արդյունավետ:

«Հայաստանի և Ղազախստանի միջև գյուղատնտեսության բնագավառում առկա համագործակցության ողջ ներուժը դեռևս ամբողջովին չիօգտագործվում, և այս առումով հարկավոր է ակտիվացնել համատեղ աշխատանքները», – նշել է նախարարը:

Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակին` ընդգծելով, որ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բարենպաստ պայմաններ է ստեղծել Հայաստանում ոլորտի դինամիկ աճի և հայրենական արտադրանքի արտահանման և իրացման շուկաների ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ավելացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում նախարարն առաջարկել է ուսումնասիրել Հայաստանից դեպի Ղազախստան պտուղբանջարեղենի, գինու, կոնյակի, պահածոյացված արտադրանքի և այլ գյուղմթերքի արտահանման կազմակերպման և արդեն արտահանվող ապրանքների ծավալների մեծացման հնարավորությունը:

Երկկողմ համագործակցությունն ավելի ամուր հինքերի վրա դնելու նպատակով նախարարն առաջարկել է քննարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծմանհնարավորությունը` վերամշակված արտադրանքը հետագայում ԵՏՄ և այլ երկրներ արտահանելու և այնտեղ իրացնելու հեռանկարով:

Պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել ղազախական ընկերություններին տեղական ձեռնարկությունների հետ գործարար կապերի հաստատմանխնդրում` նախարար Սերգո Կարապետյանն հնարավոր է համարել Հայաստանում կազմակերպել գյուղատնտեսական ոլորտի բիզնես-համաժողով, որը հնարավորությունկընձեռի ղազախ գործարարներին ծանոթանալ մեր երկրում արտադրվող պարենային արտադրանքին և լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի աշխուժացմանհամար:

Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևն իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը` երկու պետությունների միջև կապերն էլ ավելի սերտացնելու և ամրապնդելու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս