«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանն այս պահին գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում : ArmLur.am-ի հետ զրույցում Հովհաննես Հարությունյանի իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը նշեց, որ Հովհաննեսին հարկավոր է պատշաճ բուժօգնություն, քանի որ ստացված հրազենային վերքն այնքան խորն է, որ անհրաժեշտ է ևս մեկ վիրահատություն, սակայն դա էլ չի փրկի, որպեսզի ոտքը չենթարկեն պրոթեզավորման:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարութունյանը հրազենային վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդում: Հովհաննեսը Հայաստան էր եկել ապրիլյան քառորյան պատերազմին մասնակցելու համար: Հավելենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց Հովհաննեսի խափանման միջոցը վերացնելու հայցը:
Լիդա Եղիազարյան