ԿԳՆ-ում 30 հավակնորդ ստացել է հավաստագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը ՄԿՈՒ ոլորտում հավաստագրման քննություններն հաջողությամբ հանձնած 30 հավակնորդի հանձնել է նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր:

Շնորհավորելով հավաստագրված հավակնորդներին՝ նախարարի տեղակալը նրանց մաղթել է նպատակային գործունեություն կրթություն ոլորտում. «Մեր պետության և սերնդի հետագա ճակատագիրը կախված է պետական մտածողություն ունեցող ղեկավարներից, այդ թվում նաև կրթական հաստատությունների տնօրեններից:

Կառավարման գործը հատկապես կրթության ոլորտում բարդ է, պատասխանատու և լի բազմաթիվ խնդիրներով: Իմ հորդորն է, որ դուք երբեք չընկճվեք՝ վստահ լինելով, որ ձեր կատարած գործը պետական կարևորություն ունի»,- իր խոսքում նշել է Մ. Մկրտչյանը:

Նշենք, որ տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագիրն ուժի մեջ է հինգ տարի ժամկետով, հետևաբար հավաստագիր ստացած տնօրենների հավակնորդներն իրավունք են ստանում առաջիկա հինգ տարիներին մասնակցել ՄԿՈՒ ոլորտում առկա տնօրենների թափուր տեղերի մրցույթներին:




Լրահոս