“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ խմբակցությունից հեռացած պատգամավոր Խաչիկ Հարությունյանին կփոխարինի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լեւոն Դոխոլյանը։ “եղեկացանք նաեւ, որ Լ. Դոխոլյանը մոտ 2-3 տարի է, ինչ ՕԵԿ-ական է դարձել եւ այժմ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող “Հայասի գրուպ”-ում։ Նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, ու շենգավիթցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ Լ. Դոխոլյանին իր հարեւանները ճանաչում են “Քույրիկ Լեւոն” ածականով։
Երեկ “Ժողովուրդ”-ն ԱԺ-ում փորձեց ՕԵԿ փոխնախագահ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանից պարզել, թե ով է փոխարինելու Խ. Հարությունյանին, սակայն նա ասաց, թե այդ հարցը դեռ կուսակցությունում չի քննարկվել”,- գրում է թերթը։
Մանրամասն` այսօրվա համարում