Ինչպես տնային պայմաններում համեղ պաղպաղակ պատրաստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ի՞նչ անել, եթե տանն եք և չեք ցանկանում դուրս գալ կիզիչ արևի տակ` պաղպաղակ ուտելու: Իհարկե, պաղպաղակ պատրաստել տանը: Կարևորը ձեռքի տակ անհրաժեշտ բաղադրիչներն ունենալն է:

Բաղադրությունը

Ձու – 1 հատ;
շաքարավազ – 2 ճաշի գդալ;
կաթ – 1 բաժակ;
վանիլին:

Պատրաստման եղանակը

Ձուն շաքարավազի, վանիլինի հետ լավ հարեք, ավելացնեք կաթ: Դրեք մարմանդ կրակի վրա եւ հարեք՝ մինչեւ եռալը: Ստացված զանգվածը լցրեք ձեւամանը, թողեք սառչի սենյակային ջերմաստիճանում եւ դրեք սառցարանը՝ թողնելով 4 ժամ: Ժամանակ առ ժամանակ խառնեք պաղպաղակը (նվազագույնը 2-3 անգամ):

Պաղպաղակը մատուցեք մուրաբայով, մրգերով կամ քերած շոկոլադով եւ ընկույզով: Ձեր ընկերների եւ հարազատների շրջանում այս աղանդերի հաջողությունը երաշխավորված է:




Լրահոս