ՀԺ. Ն.Փաշինյանին ու Զ. Փոստանջյանին արգելել են տեսակցել Շանթ Հարությունյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Աժ պատգամավորներ Զ. Փոստանջյանը և Ն. Փաշինյանը երեկ այցելել են “Նուբարաշեն” ՔԿՀ և մուտք գործել ռեժիմային գոտի։ Այսուհանդերձ, նրանց հնարավորություն չի տրվել շփվել նոյեմբերի 5-ի գործով կալանավորվածների հետ։
Փաշինյանը մեր թղթակցին ասել է, որ իրենց հաջողվել է դիտանցքով տեսնել միայն նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանին և Սևակ Մնացականյանին։ Իսկ երբ պատգամավորները ցանկացել են մուտք գործել խցեր, դա նրանց թույլ է տրվել միայն Ավետիսյանին և Մնացականյանին խցերից հեռացնելուց հետո պատճառաբանելով, որ քննիչը արգելանք է դրել այդ անձանց տեսակցությունների վրա։
 
“Սա բացահայտ ապօրինություն է։ Մենք չենք գնացել այդ անձանց հետ տեսակցելու, մենք գնացել ենք օրենքով մեզ վերապահված պատգամավորական լիազորություններ իրականացնելու։ Ի դեպ, արձանագրեցինք, որ Մնացականյանն ու Ավետիսյանը պահվում են խցերում, որտեղ 12 քնելատեղ կա և 15 կալանավորված։ Սա խոշտանգում է, առավելևս արդարադատության նախարար Հ. Թովմասյանի երեկ Աժ-ում արած հայտարարության ֆոնին, թե այսօր Հայաստանում ՔԿՀ-ները գերբեռնված չեն”.- ասել է Փաշինյանը”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս