ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ պետական բյուջեից 1 մլն 265 հազար դրամ է ծախսել Երեւան-Աստանա-Երեւան չվերթի տոմս գնելու համար: Իսկ Երեւան-Բանգկոգ-Երեւան չվերթի տոմսի համար նույն նախարարությունը պետական բյուջեից ծախսել է 663 հազար դրամ: Ուշագրավն այն է, որ նախարարությունը տոմսերը գնել է վերջին պահին: Իսկ դա նշանակում է, որ տոմսերը ձեռք են բերվել շատ ավելի թանկ գնով, քան սովորաբար կարելի է գնել: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ գտնվող փաստաթղթերում նույնիսկ նշված է, որ տոմսերը, առանց գնումների ընթացակարգով սահմանված մրցույթ հայտարարելու, ձեռք են բերվել «ժամկետների սղության պատճառով»: Իսկ թե ինչու են այդքան շտապ մեկնել Աստանա, Բանգկոգ, առայժմ պարզել չհաջողվեց:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ