Ոստիկանության Բազումի բաժնում նոյեմբերի 17-ին ահազանգ է ստացվել, որ նախորդ երեկոյան, ժամը 20.00-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցում, վիճաբանության ժամանակ, 1993 թ. ծնված Արտյոմ Ու.-ն դանակով հարվածել է 1995 թ. ծնված Դավիթ Հ.-ի կոնքին` պատճառելով վնասվածք:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: