Զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Բանգլադեշում հնդկական սերիալի պատճառով, հայտնում է eNews Channel Africa-ն:
Ավելի քան 100 մարդ վնասվածքներ է ստացել, նրանցից 15-ին հոսպիտալացրել են:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել Դխոլ գյուղում «Կիրանմալա» սերիալի նոր էպիզոդի մասին երկու տղամարդկանց վիճաբանության ժամանակ:
Լեզվակռիվը մի քանի հարյուրավոր մարդկանց մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքի է վերածվել: Ծեծկռտուքի մասնակիցներից շատերը զինված են եղել փայտերով և դանակներով:
Ծեծկռտուքի ընթացքում վնաս է հասցվել նաև տեղի ռեստորանին: Կոնֆլիկտը կարողացել է դադարեցնել միայն ոստիկանությունը, որը ռետինե փամփուշտներով զենք է կիրառել: