ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Այս տարի, ցավոք, չենք կարողացել որեւէ բան բերել Ջավախք, ոչ նրա համար, որ չենք ուզեցել կամ չունենք, այլ որոշ ձեւական կողմեր կան, որոնք պետք է լուծվեն”: Լեւոն Սարգսյան “Առավոտ”
Խոսքը “Փյունիկ” հիմնադրամի մասին է, որը վերջին տարիներին պարբերաբար աջակցում է Ջավախքի հայկական դպրոցներին՝ տրամադրելով անհրաժեշտ գույք եւ գրենական պիտույքներ, իսկ ահա այս տարի այդ աջակցությունը չի եղել: Եվ հիմնադրամի նախագահ Լեւոն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայրը, դա բացատրում է ինչ-որ ձեւական կողմերով: Ի՞նչ ձեւական կողմերի մասին է խոսքը, արդարանալու ավելի հարմար պատրվակ հնարավո՞ր չէր գտնել: Եթե վրացական կողմն է խոչընդոտներ ստեղծում, ուրեմն դա եւս մեկ անգամ խոսում է իշխանությունների ապաշնորհության մասին արտաքին քաղաքականության հարցում:
“Ժողովուրդ” օրաթերթի 660 համար




Լրահոս