ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

10 ՀԱԶԱՐ ԾԱՌ ՏՆԿՎԵՑ
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Եռաբլուրի մատույցներում` նախկին «Փարոս» ռեստորանի հարակից տարածքում, «Սամվել Ալեքսանյան» բարեգործական հիմնադրամն իրականացնում է զանգվածային ծառատունկ: Տարածքում տասը հազար բերքատու ծառ պետք է տնկվի, որի համար հիմնադրամի միջոցներից տասը միլիոն է տրամադրվել: Նախօրեին ծառատունկին մասնակցել են վարչական շրջանի բնակիչները, իսկ երեկ ծառատունկն իրականացրել են «Նատալի ֆարմ», «Ալեքս գրիգ», «Երեւան սիթի» ընկերությունների աշխատակիցները: Ծառատունկին  մասնակցել է նաեւ  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը որդիների հետ: Նա նշել է, որ բարեգործական հիմնադրամի միջոցներով հիմնված պտղատու այգու բերքը տրամադրվելու է տարածքի բնակիչներին:

ՊԱՐՏԱԴԻՐ ԻՐԵՆՑ ԿԱՄՔՈՎ
Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Րաֆֆի Ասլանյանն արդեն մի քանի օր է, ինչ աշխատում է Շիրակի մարզում, եւ այս կարճ ժամանակահատվածում հասցրել են արդեն իրար հետեւից հրաժարականի դիմումներ ներկայացնել ինչպես Գյումրու, այնպես էլ Շիրակի մարզի մյուս քաղաքներից ճանաչված ու երկար տարիների փորձ ունեցող մի քանի դատախազներ: Գյումրեցի փաստաբանները մատնանշում են, որ պաշտոնանկված դատախազների թիվը հասնում է մեկ տասնյակի, եւ ՇՄ դատախազությունում մասնագետ կադրերի խնդիր է առաջացել: Ներկայում էլ ՇՄ դատարաններում լսվող գրեթե բոլոր գործերը ստիպված են լինում հետաձգել, քանի որ մեղադրող կողմը բացակայում է: Ինչպե՞ս ստացվեց, որ Րաֆֆի Ասլանյանի՝ ՇՄ դատախազ դառնալուց հետո միանգամից իրար հետեւից հրաժարականի դիմումներ գրեցին այդ թվով դատախազներ եւ որոշեցին, որ իրենք արդեն կենսաթոշակային տարիքի են եւ աշխատել համակարգում այլեւս չեն կարող: Ր. Ասլանյանը «ԳԱԼԱ»-ին մեկնաբանել է. «Նշված անձինք իմ հայեցողությամբ չեն ազատվել աշխատանքից: Նշված անձանցից եւ ոչ մեկին ես չեմ ստիպել, չեմ առաջարկել, որպեսզի կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմում ներկայացնեն, անձինք իրենց նախաձեռնությամբ են ցանկացել կենսաթոշակի գնալ»:

ԹՈՂ ՄԱՅՐԱՆԱՆ ԲՈԼՈՐԸ
«Սա այն հարցն է, որի շուրջ անհրաժեշտ է ազգային համախմբում: Ինչպես մի կաթիլ ջրի մեջ օվկիանոս է արտացոլվում, այդպես էլ յուրաքանչյուր հայ ընտանիքի մեջ արտացոլվում է ամբողջ մեր ազգը: Մենք պետք է օժանդակություն ցուցաբերենք ցանկացած զույգի, որն ունի ծնող դառնալու ցանկություն»,-համոզված է տիկին Ռիտա Սարգսյանը, որի հովանու ներքո 2011-ից գործում է «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը:  Այն նպատակ ունի աջակցել Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծմանը եւ վերարտադրողական բժշկության կազմակերպմանը:




Լրահոս