Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում լրագրողների հետ զրույցում պարզաբանում ներկայացրեց նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հայտարարված անվտանգ երթևեկության միամսյակի և այդ ուղղությամբ ոստիկանության կողմից արդեն իսկ իրականացված և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:
«Թաղանթապատված վիճակում վարելու վերաբերյալ մենք որոշակի ժամանակ տրամադրեցինք մեր վարորդներին, որպեսզի կարողանան ինքնակամ հեռացնել թաղանթապատված ապակիները: Այսօր մենք հայտարարում ենք և տրվում է 12 օր ժամանակ վարորդներին, արդեն իսկ 7 ամիս էլ ունեին փոխելու համար»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: