Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանում իրավաբանական ընկերություններից մեկը հրաժարվել էր Yandex Taxi-ի ծառայությունից:
Ռուսական տաքսի ծառայության շուրջ առաջացած աղմուկին անդրադարձել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:
Նրա խոսքով՝ «եթե որևէ ընկերությունը խախտում է Վրաստանի օրենսդրությունը, ապա համապատասխան մարմինները պետք է հետաքննեն դա»: Այդպիսով նա պատասխանել է «Օկուպացված տարածքների մասին» օրենքի խախտման մասին հարցին:
Ջանելիձեն միևնույն ժամանակ նշել է, որ Վրաստանում բիզնեսն ու բիզնես միջավայրն ազատ են բոլոր ընկերությունների համար, որոնք հետևում են վրացական օրենսդրությանը: