Ահա, թե ինչու հուլիսն ու օգոստոսը 31 օր ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու հուլիսն ու օգոստոսը 31 օր ունեն:

Դրա համար պատասխանը պետք է փնտրել պատմության մեջ:

Մենք ապրում ենք Գրիգորյան օրացույցով, որը հորինել են դեռևս Հին Հռոմում: Հուլիոս Կեսարի օրոք զույգ ամիսները ստացել են 30 օր, իսկ կենտերը՝ 31: Երբ Կեսարը մահացել է, Հռոմի բնակիչները որոշել են նրա հիշատակը հավերժացնել օրացույցի մեջ՝ «կվինտիլիս» ամիսը փոխարինելով հուլիսով:

Սակայն ինչպե՞ս հայտնվեց 31-րդ օրը օգոստոսի մեջ, կհարցնեք: Դրա համար մեղավոր է մարդկային փառասիրությունը: Հաջորդ կայսրը՝ Օկտավիոս Օգոստոսը, նույնպես ցանկացավ իր անունով ամիս ունենալ: Այդ կերպ հուլիսին հաջորդող օգոստոսը ևս քաղաքական նկատառումներով 31 օր ստացավ:

Եվ այդ իսկ պատճառով ստիպված եղան որոշ օրեր հանել մեկ այլ ամսից՝ փետրվարից, որը ստացավ ընդամենը 28 օր:




Լրահոս