Գլխուղեղը մարդու համար շատ կարևոր օրգան է: Հենց նա է հանդիսանում մեր օրգանիզմի կարգավորման կենտրոնը: Ուղեղը բազմաթիվ անհաշվելի գործողություններ է կատարում, ինչպես նաև պատասխանատու է հիշողության ֆունկցիոնալության համար:
«Так Просто!»-ն ներկայացնում է սովորություններ, որոնք սպանում են քո ուղեղը:
- Բաց թողնել նախաճաշերը. քնից հետո մեր օրգանիզմը շատ է սնունդի կարիք զգում: Նախաճաշը բաց թողնելու պատճառով դուք վնաս եք հասցնում ամբողջ օրգանիզմին
- Քրոնիկ քնի պակաս. քնի ժամանակ մեր ուղեղն ինֆորմացիա է մշակում, որը ստացվել է ամբողջ օրվա ընթացքում: Առողջ քունն ամուր օրգանիզմի գրավականն է:
- Շաքարի օգտագործում. այսօր դժվար է գտնել մի մթերք, որը շաքար չէր պարունակի: Սակայն կան շաքարի բարձր մակարդակ ունեցող մթերքներ, որը պետք է բացառել սննդակարգից:
- Ծխել. Այն, որ ծխելը վնաս է հասցնում մեր օրգանիզմին, արդեն վաղուց փաստ է: Բացի այդ, այն կարող է նաև գլխի հետ կապված հիվանդությունների պատճառ հանդիսանալ:
- Փակել գլուխը սավանով. քնի ժամանակ մեզ մաքուր օդ է հարկավոր:Այդ պատճառով անհրաժեշտ է քնից առաջ օդափոխել սենյակը: Երբ դու քնում ես ամբողջությամբ փակ, ապա քեզ մոտ չի հասնում անհրաժեշտ մաքուր օդը:
- Օդի աղտոտվածություն. Առողջ ուղեղի համար ավելի շատ մաքուր օդ է հարկավոր: Քաղաքում ապրելու պայմաններում դրան հասնալն իրականում շատ դժվար է: Այդ պատճառով պետք է ձգտել հանգստյան օրերն անցկացնել քաղաքից դուրս:
- Կապի խնդիրներ. խոսակցություններն օգնում են ուղեղը պահել տոնուսի մեջ և զարգացնել այն: Ինտելեկտուալ զրույցները ստեղծում են այնպիսի կապեր, որոնք լավ են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա: