3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար ինտերնետային կայք ունենալը կդառնա պարտադիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություն կատարել Տեղական ինքնակառավարման մարմինների մասին որոշման նախագծում: Հարցը գործադիրին ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ով ընդգծեց, որ այս փոփոխությունները բխում են 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությունից:

Ըստ փոփոխության` 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար սահմանվել է պարտադիր ինտերնետային պաշտոնական կայք ունենալու պարտավորություն: Սահմանվում է նաև վարչական ներկայացուցչի հաստիքի առկայություն բոլոր բնակավայրերի համար, ինչպես նաև վարչական ներկայացուցչի կողմից համայնքի ավագանու նիստի մասնակցության և օրակարգում հարց ներկայացնելու հնարավորության ընձեռում: Նախագծով նախատեսվում է նաև համայնքում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդնումը:




Լրահոս