Կառավարությունում քննարկվել են Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ ներկայացված առաջարկությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ առաջարկությունները՝ ներկայացված Ազգային ժողովի պատգամավորների, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից:

Մասնավորապես, անդրադարձ է արվել նախագծի մի շարք դրույթների մասով ստացված առաջարկություններին, մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են դրանց առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների կարծիքներն ու դիտողությունները:
Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ամփոփել լրացուցիչ ուսումնասիրության ենթակա հարցերի շուրջ քննարկումները և վերջնական արդյունքները ներկայացնել կառավարություն:




Լրահոս