Գյումրիում շատ աշխույժ և բուռն նախընտրական շրջան է, ինչպես և մեզ, որպես էմոցիոնալ գյումրեցիներ, վայել է: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հոկտեմբերի 2-ին Գյումրիում սպավող ՏԻՄ ընտրություններին, այս մասին նշեց ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Աշոտ Կուրղինյանը:
«Շատ կարևոր է, որ առաջին անգամ մեր քաղաքում անցկացվելու են նոր ընտրակարգով ընտրություններ: Այս իմաստով, ես որպես անձ, որը հպարտորեն առաջնորդում է ՀՅԴ-ի կողմից ներկայացված ավագանու ցուցակը, մեծ պատասխանատվությամբ հետևում է այս իրադարձությանը», – նշեց նա:
Հարցին` ՀՅԴ-ական մարզպետը որքանով կարող է այս ընտրություններին ի օգուտ իրեն աշխատել, Կուրղինյանը նշեց. «Դաշնակցական մարզպետն այնքանով, որքանով կարողանա իրեն լիազորությունները ճիշտ կատարել, բոլոր կուսակցությունների և դաշինքի համար ստեղծել հավասար պայմաններ, արդեն մեծ գործ արած կլինի հենց մեզ համար»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան