Թուրքիան Սիրիայի հետ համատեղ «Իսլամական պետություն»-ից կազատագրի սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի զինված ուժերը սիրիական Ազատ բանակի հետ համատեղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են երկու երկրների սահմանը:

Ինչպես հայտնում է Anadolu-ն, զինյալները զրկվել են մի շարք բնակավայրերում վերահսկողությունից՝ Ազազ քաղաքից մինչև Ջերաբլուս:

Գործակալության տեղեկություններով՝ հատուկ օպերացիայի ընթացքում զինծառայողներին հաջողվել է ետ մղել զինյալների դիրքերը 3-5 կմ դեպի Սիրիա:

Ահաբեկիչներից մաքրված տարածքը կազմել է 91 կմ, փոխանցում է BBC News-ը:




Լրահոս