Երևանի մի շարք վարչական շրջաններում վթարի պատճառով ջուր չի լինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

 

  1. Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 6-ին`

 

  • ժամը 10.00-20.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Աէրացիա թաղամասի, Շիրակի փող. 39ա-ից-45 համարների ջրամատակարարումը:

 

  • Ժամը00-16.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Աղասու փողոցի,  Ֆանարջյան փող. 1-ից-46 համարների անհատական տնատիրությունների և նրբանցքների, Քանաքեռ 6-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, «Կոկա-Կոլա»   գործարանի, Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը:

 

  1. Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 7-ին`

 

  • Ժամը 10.00-17.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:

 

  • ժամը 09.00-20.00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի` Դուրյան, Չարենցի, Բրյուսովի թաղամասերի, 14-րդ փողոցի 5-րդ նրբանցքի, Սայաթ Նովայի փող. 4-ից-8 համարների  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ




Լրահոս