Ինչո՞ւ Արցախի Ազատամարտիկների միությունը միակողմանի դիրքորոշում արտահայտեց և մեղադրեց «Սասնա ծռերին». «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Արցախի ազատամարտիկների միությունը դատապարտել էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելու քայլը եւ նրանց խոհեմության կոչ էր արել: «Ժողովուրդ»-ը ԼՂՀ ՊՆ փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանից (Օգանովսկի Սամվել) փորձեց պարզել, թե ինչու իրենք ի սկզբանե միակողմանի դիրքորոշում դրսեւորեցին եւ Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի պես չեզոք դիրք չզբաղեցրին, ի վերջո, փաստ է, որ Արցախի ազատամարտիկների միության տեսակետը Հայաստանի հասարակության մի մասի շրջանում զայրույթ առաջացրեց:

«Այդ հարցում Արցախի ազատամարտիկների միության դիրքորոշումը մեկն է` պաշտպանել Հայոց պետականության շահը, եւ եթե ուշադիր ընթերցեք այդ հայտարարության տեքստը, ապա կհամոզվեք, որ դրանում ասված է այն, ինչը բխում է մեր ազգային ու պետական շահից»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս