Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և վարչական շրջանների ղեկավարների կողմից սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: 2016 թվականի 3-րդ եռամսյակի տվյալներով ընդհանուր առմամբ Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելություններին մասնակցել է 423 քաղաքացի: Բնակիչների կողմից ներկայացված բոլոր հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:
Նշված ժամանակահատվածում վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում յուրաքանչյուր հինգշաբթի անցկացվող ընդունելություններին մասնակցել է 1575 քաղաքացի: Բարձրացված հարցերի զգալի մասին տրվել է համապատասխան ընթացք և կարգավորվել: Իսկ 28 հարց, որոնք եղել են վարչական շրջանների և քաղաքապետարանի լիազորությունների շրջանակից դուրս, ուղղորդվել են համապատասխան իրավասու կառույցներ: