Ինչպես հայտնի է` արդեն հրապարակվել է Արցախում տեղի ունենալիք սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ըստ որի անցում է կատարվելու նախագահական կառավարման համակարգի: ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ` հասկանալու համար այս հարցի շուրջ նրա տեսակետը:
«Փոփոխությունները բացի կառավարման համակարգի անցման, պետք է ևս երկու կարևոր տարր պարունակեն և միայն այդ դեպքում ես կարող եմ ասել, որ դրանք միտված են ապագային: Դա Արցախի սահմանադրական տարածքի շատ հստակ ձևակերպումների կիրառումն է, քանի որ գործող Սահմանադրության մեջ այդ հարցն այնքան լղոզված է ներկայացված, որ, եթե վաղը տարածքներ կրկին հանձնեն, դրանց հանձնումն էլ կարելի է արդարացնել Սահմանադրության դրույթներով», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան