Նեյմարը մերժել է ՊՍԺ-ի գայթակղիչ առաջարկը. գործակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի գործակալ Վագներ Ռիբեյրոն նշել է, որ իր հաճախորդը ՊՍԺ տեղափոխվելու հիանալի առաջարկ է ունեցել:

«Նեյմարը շատ մոտ էր ՊՍԺ տեղափոխությանը: Իրեն առաջարկում էին տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձ, իրոք գայթակղիչ է: Իմ հաճախորդը նաև ուներ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակ: Նեյմարն, այնուամենայնիվ, որոշեց մնալ «Բարսելոնա»-ում»,- Ռիբեյրոյի խոսքն է մեջբերել «Football Espana»-ն:




Լրահոս