Մախաչկալայի «Անժի»-и կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից:
Հայաստանի հավաքականի մարզումներից մեկի ժամանակ 27-ամյա ֆուտբոլիստը վնասել էր ծնկատակի մկանը: Ինչպես տեղեկացնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը, նրա ապաքինման համար անհրաժեշտ կլինի նվազագույնը մեկ շաբաթ:
«Անժին» շարունակում է նախապատրաստվել սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Ուրալի» հետ խաղին: