ArmLur.am-ը «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանի դստեր՝ Ասպրամ Մանուկյանից, տեղեկացավ, որ Պավել Մանուկյանի արյան տոկոսն այս պահին շատ ցածր է, բժիշկները ստիպված արյուն են ներարկում:
Ասպրամի խոսքով՝ եթե վիճակը չծանրանա, այսօր դուրս կգրեն հիվանդանոցից:
«Հակառակ Արամի, պապան կարողանում է ծնկի մեջ դրված սարքի միջոցով ոտքը շարժել, իսկ Արամը չի կարողանում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Պավել Մանուկյանը վիրավորվել էր ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: