Ադրբեջանը Հայաստանից ԼՂ հարցով իրական բանակցություններ է ակնկալում. Մամեդյարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանումը ցանկացած պահի կարող է լարվածության աճի հանգեցնել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»-ը, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել է Ադրբեջանի արտգործանախարար Էլմար Մամեդյարովը:

«Ստատուս քվոն վտանգ է ներկայացնում և կարող է անսպասելի արդյունքների հանգեցնել: Միջազգային հանրությունը չի ընդունում ստատուս քվոյի պահպանումը»,-հայտարարել է Մամեդյարովը:

«Ադրբեջանը Հայաստանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար իրական բանակցությունների սկիզբ է ակնկալում»,-նշել է նա:

Ինչպես նաև, Մամեդյարովի խոսքով, Ադրբեջանը մեծ հույսեր է կապում Իսլամական համագործակցության կազմակերպության կոնտակտային խմբի գործունեության հետ՝ «ադրբեջանական օկուպացված տարածքները» վերադարձնելու նպատակով:




Լրահոս