ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 761 անձով ՌԴ ՆԳՆ կենտրոնական ապարատը կրճատելու մասին, փոխանցում է Gazeta-ն:
Փաստաթուղթը տեղակայվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
«Թույլ տալ ՌԴ ՆԳՆ-ում ունենալ նախարարի 6 տեղակալ…Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում կանոնավոր թվաքանակ հաստատել 6714 միավորով»,-ասվում է Պուտինի ստորագրած հրամանագրում:
Հրամանագիրն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից: Թե ինչի հետ են կապված կադրային փոփոխությունները, հրամանագրում չի նշվում: