ՀՀ էկոնոմիկայի, առաջիկայում արդեն Ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարար է նշանակվելու ներկայումս ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը: Ըստ լուրերի` քաղաքական որոշումը կայացված է, եւ մնում է Սերժ Սարգսյանը համապատասխան հրամանագիրը ստորագրի:
«Ժողովուրդ»-ը Սուրեն Կարայանից փորձեց պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում իր նշանակման մասին լուրերը: Ի պատասխան` վերջինս ասաց.«Եկեք դեպքերից առաջ չընկնենք, խնդրում եմ, եւս մի քանի օր սպասեք, ես պետական գործիչ եմ, որտեղ նշանակեն, այնտեղ էլ կաշխատեմ»:
Այսինքն` պարոն Կարայանը չցանկացավ ժամանակից առաջ ընկնել եւ հաստատել այն, ինչն արդեն որոշված է: Ի վերջո, քանի դեռ հրամանագիրը չի ստորագրվել, հնարավոր է, որ վերջին պահին ինչ-որ բան փոխվի, եւ նշանակումը տեղի չունենա: Ուստի, նման զգուշավորությունը բնորոշ է Հայաստանի բոլոր ապագա պաշտոնյաներին: