Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլարդայսը պաշտոնանկ կարվի, հայտնում է «The Times»-ը:
Աղբյուրի պնդմամբ, Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարությունը նման որոշում է կայացնելու «The Telegraph»-ի հակակոռուպցիոն հետաքննություններից հետո, երբ պարզվել է, որ 61-ամյա մասնագետը առնչություն ունի այդ բացահայտումների հետ: