Ով է Արմեն Ամիրյանը. նորանշանակ նախարարի անցած ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Ամիրյանին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակելու մասին: Ներկայացնում ենք նրա կենսագրությունը:

Ծնվել է 1967 թվականի հունիսի 29-ին:

Անկուսակցական է:

Կրթությունը` բարձրագույն: Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ 1991թ.:

Մասնագիտությունը`  կուլտուր-լուսավորչական աշխատանք:

Գիտական կոչումը` դոցենտի գիտական կոչում: Տիրապետում է ռուսերենի և անգլերենի: Զինապարտ է:

Պետական և այլ պարգևներ` Մովսես Խորենացու մեդալ 2006թ., ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ 2015թ.

Խրախուսանք` Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի ոսկե մեդալ, 2007թ.

Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալ, 2009թ.

Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ, 2012թ.

Ընտանեկան դրությունը` ամուսնացած է, ունի 3 երեխա:

Աշխատանքային գործունեությունը`

1984 -1985թթ. Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների  պետական կոմիտե` ռեժիսորի ասիստենտ:

1985-1986 թթ. Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ` ուսանող

1986-1988 թթ. Ծառայություն Խորհրդային բանակում

1988-1991    Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտ` ուսանող

1988-1995 թթ. Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների  պետական կոմիտե` հեռուստահաղորդավար

1997-2015 թթ. «Հայաստանի ազգային ռադիո» պետական ձեռնարկություն, «Հայաստանի ազգային ռադիո» պետական փակ բաժնետիրական ընկերություն` գործադիր տնօրեն

2010-2013 թթ.Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան` կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավար

2010 թ.  Հայաստանի հանրային հեռուստաընկերություն` գործադիր տնօրենի պաշտոնակատար

2015 թվականից առ այսօր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ

1990-1995 թթ.  հեղինակել է «Խճանկար», «Խաչմերուկ», «Բարի լույս» և այլ հաղորդումներ

1996թ.հիմնել է «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ընկերությունը և «Արմենակոբ» մշակութային կենտրոնը, որը ծառայել է մի շարք բարեգործական ծրագրերի իրականացմանը

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի հոգևոր խորհրդի անդամ է

Անդամակցում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիային և արժանացել է հիշյալ ակադեմիայի ոսկե մեդալի

2000թ. ստեղծել է «Արմենակոբ» հեռուստաընկերությունը




Լրահոս