Ուկրաինայում ադրբեջանցի ուսանողի են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կիևում սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի ուսանողի են սպանել, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ծնունդով Զագատալսկի շրջանից 22-ամյա Մուհամեդ Ամիլ օղլու Սաֆարալիևը սովորում էր Ուկրաինայի համալսարաններից մեկում: Նրա վրա հարձակում են գործել կտրող-ծակող գործիքով:

Գործակալությունը նշում է, որ նրա մարմինը մոտ օրերս կտեղափոխեն Ադրբեջան:

Ինչպես նաև հաղորդվում է, որ վերջին 2 տարում Ուկրաինայում ավելի քան 20 ադրբեջանցի գործարար է առևանգվել:




Լրահոս