ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ավարտից ժամեր առաջ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում կրակոցներ են հնչել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնին:
Կրակոցների մասին հաղորդում է ստացվել քաղաքացուց: Դեպքի առիթով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Գեղամավան համայնքում ղեկավարի թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ, ՀՀԿական Մնացական Վարդանյանը և ինքնառաջադրված
Վաչիկ Սաղաթելյանը: