Ժամը 8.00-ին բացվել են բոլոր 837 ընտրական տեղամասերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` հոկտեմբերի 2-ին,  Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Առավոտյան` ժամը 8.00-ին,  ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 837 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:




Լրահոս