Հարց քաղաքացիներից` զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ո՞ր կատեգորիաների անձինք կարող են դրամական օգնություն ստանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող ո՞ր կատեգորիաների անձինք կարող են դրամական օգնություն ստանալ:

Իռեն Շահումյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Շահումյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն՝

1. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,

2. այլ պետություններում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,

3. ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ հաշմանդամ դարձած անձինք,

4. ՀՀ-ում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած անձինք,

5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,

6. ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները,

7. Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները,

8. «Մարտական խաչ» շքանշանով պարգեւատրված անձինք,

9. ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս՝ զոհված շարքային (այդ թվում՝ պայմանագրային) կազմի զինծառայողի ընտանիքի անդամները,

Նշված ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը՝ իր ընտրությամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած եւ զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողների ամսական դրամական բավարարմանը նշանակվում են հավելումներ՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ չափերով:

Զինծառայողներին՝ հաշմանդամության կենսաթոշակ, իսկ կերակրողին կորցնելու դեպքում՝ նրանց ընտանիքների անդամներին սոցիալական կենսաթոշակ է նշանակվում անկախ ծառայության տեւողությունից:




Լրահոս