Այսօր երեկոյան տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում կուսակցության վարչությունը հնարավոր է հրաժարական տա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում լրագրողի հարցին ի պատասխան տեղեկացրեց ԱԺ պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Նիստը դեռ տեղի չի ունեցել, բայց կարծում եմ՝ վարչությունը այսօր նիստ է անում հենց էդ տրամադրվածությամբ, որ, այո, էս իրավիճակի պատասխանատվությունը պետք է գործող վարչությունը վերցնի իր վրա, հրաժարական տա, այսինքն, ոչ թե հրաժարական տա, այլ՝ առաջիկա մեկ ամսում հրավիրի արտահերթ համաժողով, որի ամենակարեւոր հարցերից մեկը կլինի նոր վարչության ընտրությունը»,- ասաց Փաշինյանը:
Վերջինս ընդգծեց, որ սա դեռ որոշում չի, բայց գիշերվանից քննարկումների մեջ են եւ, կարծես թե, վարչության տրամադրվածությունը հենց դա է: