«Little Miss and Mister World 2016»-ի մեր մասնակիցները Հունաստանից վերադարձել են 7 մրցանակով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի Սալոնիկ քաղաքում` Էգեյան ծովի ափին, սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը անցկացվել է «Little Miss and Mister World 2016» մանկական մրցույթը, որին Հայաստանը մասնակցել է երկրորդ անգամ եւ հաջողություն գրանցել: Մեր մասնակիցները նվաճել են 7 մրցանակ, որոնցից 2-ը` գլխավոր, 1-ը` գրան պրի:
«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի հիմնադիր ( ասոցիացիան «Little Miss World»-ի ազգային տնօրենն է) Գեւորգ Ասատրյանը, որը եւս ընդգրկված է եղել 30 հոգանոց ժյուրիի կազմում, «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ գլխավոր մրցանակակիրներից մեկը 8-ամյա Էրիկ Պետրոսյանն է (քաղաք Մասիս), որը, ներկայանալով 7-9 տարեկանների տարիքային խմբում, արժանացել է «Mini Mister World» տիտղոսին: Մյուս գլխավոր մրցանակակիրը 11-ամյա Արա Ստեփանյանն է (քաղաք Արարատ), որը հանդես գալով 10-12 տարեկանների տարիքային խմբում, արժանացել է «Little Mister World» տիտղոսին:

14593145_1161537683927296_1658701651_n

Վերջինս նվաճել է նաեւ գրան պրի մրցանակը: Բացի այդ` Հայաստանը ներկայացնող երկու մասնակից արժանացել են հատուկ մրցանակների:
Արա Ստեփանյանը նվաճել է «Best National Costume» (լավագույն ազգային հագուստ), իսկ նույն տարիքային խմբում հանդես եկած Էլեն Գասպարյանը` «Best Art Costume» (լավագույն էկո հագուստ) հատուկ մրցանակները (հագուստների հեղինակը դիզայներ Քնքուշ Մալխասյանն է): Էլենն արժանացել է նաեւ «Little top model of the World» մրցանակի: Իսկ 10-12 տարեկանների տարիքային խմբում հանդես եկած 12-ամյա Արման Օհանյանը (քաղաք Երեւան) դարձել է «Prince» հատուկ անվանակարգի հաղթող:

14593380_1161537690593962_1210582110_n

Մեր այն հարցին, թե արդյոք նմանատիպ մրցույթները սթրեսային չեն երեխաների համար, Գ. Ասատրյանը պատասխանեց, որ կհամաձայներ մեզ հետ այն դեպքում, եթե խոսքը ցուցադրական շոուների մասին լիներ, բայց, ահա, «Little Miss and Mister World»-ը, որն այս տարի անցկացվել է «Ծաղկող մոլորակ» խորագրի ներքո, ձգտում է իմաստալից դարձնել երեխաների մասնակցությունը այդօրինակ մրցույթներին. «Ստեղծվել էին այնպիսի պայմաններ, որ երեխաները սովորելու բան ունենային: Օրինակ` այս տարի մասնակիցները պետք է մինչեւ մրցույթին ներկայանալը իրենց երկրներում անցկացնեին բնապահպանական ակցիաներ: Հայ մասնակիցներից ոմանք գյուղերում ծառատունկեր են արել, ծառեր են էտել, չիր են սարքել եւ այլն (այդ ամենը նկարահանվել է եւ ներկայացվել ժյուրիի անդամներին): Բացի այդ` նմանատիպ մրցույթները մասնակիցներին հնարավորություն են տալիս հող նախապատրաստել` հետագայում մեծերի մրցույթներին մասնակցելու համար»,-եզրափակեց նա:

14569744_1161537670593964_624432156_n

14569742_1161537700593961_1717046075_n

14593348_1161537697260628_1925487390_n

Աննա Բաբաջանյան




Լրահոս