«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Գեւորգ Կոստանյանը զղջում է դատախազի պաշտոնից հեռանալու համար: Բանն այն է, որ նրա կոնֆլիկտը ոչ միայն իրավապահ համակարգի մյուս ճյուղերի հետ էր, այլեւ մի շարք հին պաշտոնյաների: Օրինակ` խորը անձնական թշնամանք կար նրա եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի միջեւ։ Այլ թիրախներ էլ կային, որոնց հարցերը չէին թողնում, որ դատախազը «լուծի», եւ նրանց չպատժելու անկարողությունից Կոստանյանը հուսահատվում էր, եւ, ի վերջո, հրաժարականն էլ մասամբ դրանով էր պայմանավորված, մանավանդ՝ այդ անձինք էլ նրանից էին դժգոհ եւ շարունակ բողոքում էին նախագահին:
Այժմ` նոր կառավարության ձեւավորումից հետո, երբ Կոստանյանի ոխերիմները չեն նշանակվել, նախկին դատախազը «գլխին է տալիս»․ եթե իմանար, որ այսպես է լինելու, հրաժարական չէր տա: Բայց գնացքն արդեն մեկնել է, նա այլեւս դատախազ չէ, իսկ շարունակ շրջանառվող լուրերը Վրաստանում դեսպան նշանակվելու մասին իրականություն չեն դառնում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: