ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստին:
«Նիստի աշխատանքների կմասնակցի Ռուսաստանի արտգործնախարարը: Կդիտարկվեն հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման հետագա ակտուալ հարցերը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, ռազմական համագործակցությունն ու մի շարք փաստաթղթեր, որոնք կներկայացվեն պետությունների ղեկավարների հաստատման համար»,-այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մասնակիցները կքննարկեն նաև ՀԱՊԿ գործունեության ադմինիստրատիվ-ֆինանսական այլ հարցեր»,-հավելել է Զախարովան: