Տրանսպորտի և կապի նախարարությունը նոր շենք կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը նոր շենք կտեղափոխվի։ Այս մասին  որոշումն ընդունվել է այսօր՝ Կառավարության նիստում։

Նշենք, որ նախարարությունը կտեղափոխվի Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում՝ ԱԳՆ–ի, Սփյուռքի նախարարության և Գիտության պետական կոմիտեի հարևանությամբ։

Հավելենք, որ շենքը կառուցել է «Salsa Development» ընկերությունը, որը պատկանում է արգենտինահայ միլիարդատեր Էդուարդու Էռնեկյանին։ Նրա մեկ այլ ընկերություն՝ «Tango»–ն, կառուցել էր ԱԳՆ–ի եւ Սփյուռքի նախարարության շենքերը։

 




Լրահոս